Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ազգային կապիտալը պետականության անկյունաքար

Ազգային կապիտալը պետականության անկյունաքար
17.06.2024 | 15:07

«Միայն Զմյուռնիայի հայերի հարստությունը բավական էր,

որպեսզի մի քանի Արևմտյան Հայաստան գնվեր»:

Գարեգին ՆԺԴԵՀ

ՆԵՐԿԱՅԻՍ ՀՀ-Ն ԹԼՊԱՏՎԱԾ Է
Արևելյան կամ ներկայիս Հայաստանի գոյությունն էապես վտանգված է այսօր:

Նրա փրկության բանալին ձևավորվելիք պետականակերտ ազգային կապիտալն է` գլխավորապես ՌԴ երևելի հայ գործարարների ոգով ու ծանր քսակով:

Հակառակ պարագայում հայոց պատմության հերթական ապտակը, ավելի ստույգ` հերթական հերթապահ շառաչուն-շոյանքը չի դանդաղի և ժանգոտ յաթաղանով կամորձատվի մեր ազգային պետական ինքնությունը:

Պանթյուրքիզմի ներքին և արտաքին, հանրահայտ և դեռևս անհայտ հերոսակները ոտնիգլուխ զինավառ են, ոգեշնչված են և անթաքույց քայլարաշվում են դեպի հայկական պետականության թլպատում:

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ «ՍԽՐԱՆՔԸ»
1912 թվական: Նավթարդյունաբերության ծագող աստղ Գալուստ Գյուլբենկյանը ստեղծում է «TurKish Petrolium» նավթարդյունաբերական ընկերությունը, որի շնորհիվ տնտեսապես գրեթե փլուզված Թուրքիան մեկեն ոտքի է կանգնում և նախապատրաստում, իրականացնում է պանթյուրքիզմի առջև ծառացած գլխավոր խոչընդոտի վերացմանն ուղղված ձեռնարկը, այն է` հայ տարրի սպանդը:

«TurKish Petrolium»-ը Միջագետքի նավթարդյունաբերական հսկան էր, աշխարհակուլ բրիտանական կայսրության գլխավոր մրցակիցը:
Առհասարակ Գ. Գյուլբենկյանի աշխարհահռչակ լիսաբոնյան հիմնադրամը նույնչափ է ծառայում հայ ազգային և պետական շահին, որքան որ ծառայում է, դիցուք, նորվեգական, լեհական, եթովպական կամ թուրքական ազգային և պետական շահին:
1920 թվական:

Դարձյալ բախտորոշ պատմաքաղաքական իրավիճակ հայության կյանքում: Պարոն Հինգ տոկոսը Փարիզում էր և արվեստի գործերի իր հրաշալի հավաքածուի համար համապատասխան շինություն էր ընտրում:
Պատմությամբ փաստված է վաղուց, որ մեր ազգային և պետական ինքնության պահպանմանն ու արժևորմանը շատ ավելի նպաստակին է ծառայել երևելի Ալեքսանդր Մանթաշյանը:

Սակայն ինչու՞ նա մի առթով հայտարարեց, որ Թիֆլիսը ցանկանում է դարձնել Կովկասի Փարիզ...
Անվերապահ է, որ այսօր, երբ քաղաքակրթական ահարկու պատերազմներ են ընթանում աշխարհում և բազում քարտեզներ վերաձևվում են ըստ հաղթող կողմի կամք ու քմայքի, էապես վտանգված է Արևելյան Հայաստանի, այն է` ՀՀ-ի գոյությունը:
Այսօր հնարավո՞ր է Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի հայկական անվերապահ ահռելի կապիտալը ծառայեցնել հայկական պետականությանը` ընդգրկվելով համաշխարհային որոշիչ գործընթացներում և սահմանելով սեփական խաղի կանոնները:

Կրկին լսենք Նժդեհին, լսենք և փաստենք, որ առայժմ հայական կապիտալն ընդամենը տեսական մշակումների շրջափուլում է:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 19649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ